Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Հայաստանում շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը

Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհի բժիշկներին առավելագույնս անհանգստացնող թեմաների շարքում։ Ինչպես ցույց են տալիս վիճակագրական հետազոտությունների արդյունքները, դրանց վրա է ընկնում հիվանդացության եւ մահացության հիմնական բեռը: Առաջին հայացքից սա կարող է հակասական թվալ. չէ՞ որ վարակիչ հիվանդությունները միանգամից շատ մարդկանց են  թիրախավորում: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ 193 երկրում կատարված հետազոտությունները փաստում են, որ ոչ վարակիչ՝ սրտանոթային, քաղցկեղային եւ էնդոկրին,  հիվանդությունների հետեւանքով մահացության աճն ակնառու է անգամ «ամենավարակիչ» ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից, մալարիայից մահացության համեմատությամբ: Ընդ որում, այս միտումն, ըստ կանխատեսումների, շարունակվելու է առաջիկա 20 տարվա ընթացքում:



Հայաստանում պատկերը գրեթե նույնն է ինչ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրներում: Ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմում է ընդհանուրի 80%-ը: Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները (48%), հետո՝ չարորակ նորագոյացությունները (19,8%), երրորդ տեղում շաքարային դիաբետն է՝ 4,9% -ով: Դիաբետից մի փոքր ավելի քիչ՝ 4,8%-ով մահացության պատճառ են դառնում վնասվածքներն ու թունավորումները: Առողջապահության կազմակերպիչների հավաստմամբ՝ 90-ականների համեմատությամբ 2000-ականներին ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական իրավիճակը ծանրացել է:

Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոններ են համարվում տարիքը, ծխելը, ալկոհոլը, ֆիզիկական պասիվությունը, ավելորդ քաշն ու ճարպակալումը, սխալ սննդակարգը, կերակրի աղի չարաշահումը, ինչպես նաեւ մի շարք սոցիալ-հոգեբանական երեւույթներ: Այսինքն այս շարքի հիվանդություններն առավել հաճախ դրսեւորվում են ծխողների, նստակյաց կյանք վարողների, ավելորդ քաշով, արագ սնունդ սիրող եւ գենետիկական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ: Գնահատելով պատճառահետեւանքային այս կապը՝ պարզ է դառնում, որ բուժումից առավել հեշտ եւ ձեռնտու է կանխարգելել ոչ վարակիչ հիվանդությունները: 

Կանխարգելմանն ուղղված առաջին քայլերից մեկը սկրինինգային հետազոտություններն են: 2015թ-ի հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրի շրջանակներում առ այսօր զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման սկրինինգային հետազոտություն է անցել 35-68 տարեկան շուրջ 605 հազար քաղաքացի: Նույն տարիքի մոտ 408 հազար քաղաքացի հետազոտվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նպատակով, ինչը թույլ է տալիս հայտնաբերել շաքարային դիաբետը: 30-65 տարեկան շուրջ 148 հազար կին ՊԱՊ թեստի հետազոտություն է անցել՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար: Հետազոտություններն իրականացվում են անվճար՝ ՀՀ բոլոր առողջության առաջնային պահպանման բժշկական հիմնարկներում: Դրանք տեղամասային պոլիկլինիկաներն են եւ ամբուլատորիաները:



Առողջապահության նախարարությունը հորդորում է մտածել սեփական առողջության մասին՝ կանխարգելելով հիվանդությունների զարգացումն ու բարդացումը: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը հաճախ ազատում է նաեւ հաշմանդամությունից՝ հատկապես աշխատունակ տարիքի մարդկանց մոտ, ինչն անխուսափելի է դառնում հիվանդության ուշ փուլերում: Հետեւելով զարկերակային ճնշման, արյան մեջ գլուկոզայի, մարմնի քաշի ցուցանիշներին, տարեկան մեկ անգամ այցելելով բժիշկներին՝ ՊԱՊ քսուքի հետազոտության համար, վարելով ակտիվ կենսակերպ, սնվելով ճիշտ, չծխելով եւ չչարաշահելով ալկոհոլը, մենք լավացնում ենք մեր կյանքի որակը:

Այցելեք տեղամասային պոլիկլինիկաներ եւ ամբուլատորիաներ, ասացեք բժշկին, որ եկել եք սկրինինգային հետազոտության համար: Նա կհավաքի անամնեզ՝ լրացնելով փաստաթուղթ  տարիքի, սեռի, ծխախոտի օգտագործման,  ժառանգական ծանրաբեռնվածության, սոցիալ-տնտեսական վիճակի ու աշխատանքային պայմանների մասին, կչափի զարկերակային արյան ճնշումը, արյան մեջ գլուկոզայի պարունակության մակարդակը, կանանց դեպքում՝ նաեւ ՊԱՊ քսուք կվերցնի՝ հետազոտության համար: Տվյալները կգրանցվեն Ձեր անձնական թերթիկում: Ձեր պարբերական այցելություններից հետո բժիշկը կհամեմատի նախորդ եւ այդ պահի տվյալները, կվերլուծի առոջղական վիճակն ու կգնահատի այն՝ կրկին լրացնելով ցուցանիշները Ձեր թերթիկում: Որեւէ խնդրի հայտնաբերման դեպքում առաջնային բուժօղակի բժիշկը կուղղորդի Ձեզ նեղ մասնագետների մոտ՝  նույն կամ այլ բժշկական հաստատությունում, որտեղ համապատասխան ծառայություններ են մատուցվում:  

Պահպանեք Ձեր ամենաթանկ ունեցվածքը՝ առողջությունը:

Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան