ԱՄՆ-ն ավարտում է Կիեւին զենքի հնարավոր մատակարարման վերաբերյալ ծրագրի պատրաստումը. WP
ՄիջազգայինԱՄՆ վարչակազմն ավարտում է Ուկրաինային ռազմական օգնության հետագա տրամադրման, այդ թվում՝ նրան զենքի հնարավոր մատակարարումների տարբերակների մշակումը, որոնք պետք է հաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է The Washington Post-ը:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի չներկայացած աշխատակիցները պարբերականին հայտնել են, որ ԱՄՆ իշխանության գործադիր ճյուղը միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ «դանդաղորեն, սակայն վստահ» լուծում է Ուկրաինային ռազմական օգնության ծավալի ընդլայնման եւ նոմենկլատուրայի հարցի նախաձեռնումը: Տեղեկությունների համաձայն՝ «մի քանի շաբաթ առաջ» այս հարցով տեղի է ունեցել, այսպես կոչված, «առաջին դեմքերի կոմիտեի» նիստ: «Հիմա պաշտոնատար անձինք գործողությունների տարբերակների հավաքածուին պաշտոնական բնույթ են տալիս, որ Թրամփին ներկայացնեն»,- նշել է պարբերականը:
Նրանք այս թեմայի վերաբերյալ որեւէ այլ մանրամասն չեն ներկայացրել: Այդուհանդերձ, պարբերականը նշում է, որ Թրամփի վարչակազմը «ամիսներ տեւած ներքին բանավեճերից հետո չի կարողանում լուծել հարցը՝ արդյոք Ուկրաինային տրամադրեն պաշտպանական սպառազինություն», որոնք Կիեւը վաղուց է խնդրում: