Ինքն իր մասին լուրերին անլուրջ է մոտենում
ՔաղաքականԱյսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով մամուլում շրջանառվող իր` փոխվարչապետ դառնալու մասին լուրերին, նշեց, որ դրանք լուրջ չի համարում: «Տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ ես ամենայն հավանականությամբ կդառնամ հանրապետության նախագահ, ոստիկանապետ: Մամուլը շատ բան կարող է գրել: Նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել, բայց ես ձեզ երաշխավորում եմ` աշխարհը պտտվում է, ոչ մի բան մի բացառեք»,-ասաց նա: