Վարչապետը շարունակում է խաբել հանրությանն իր խոստումներով
ՔաղաքականԱյսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվել են 2018թ. պետական բյուջեի քննարկումները, որի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ հրապարակային քննարկումների արդյունքում կունենանք մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր ընթացքն ապահովող բյուջե: Ինչպես նշեց Կարապետյանը` հաշվի առնելով 2017-2022 թթ. ծրագրի նպատակադրումները, հաջորդ տարվա հարկաբյուջետային քաղաքականության մեջ փոփոխություններ են կատարել և, չնայած միջնաժամկետ հատվածում խնդիր ունեն պարտքի կայունացման առումով, սակայն վերանայվելու են ծախսերը, հատկապես` կապիտալ ծախսերը, որոնք տնտեսական աճի հիմքն են: «Վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական միտումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական բարձր աճին հավակնելու համար բավարար չեն: 2018թ. բյուջեով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումները: Այլ կերպ ասած` կապահովվի միջինում 5%-անոց աճ»,- ասաց Կ. Կարապետյանը` հավելելով, որ դա հնարավորություն կտա լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները: