Մհեր Մկրտչյանի հայտնվելը մեկը մյուսին հետևող մարտահրավերներ տվեց հայ կինոարտադրողներին. Անի Խաչիկյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Անի Խաչիկյանը Life.panorama.am-ին պատմել է «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում նկարահանվելու եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ ունեցած համագործակցությունների մասին:
«Իրականում «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում շատ փոքրիկ, էպիզոդիկ դերով եմ ներկայանալու: Տեսարանս այնքան փոքր է, որ անգամ քասթինգի չեմ մասնակցել. Մհեր Մկրտչյանն ինձ ասաց, որ այդ կերպարում ինձ է տեսնում, բնականաբար, իմ կողմից էլ երկմտանք չէր կարող լինել, ուստի մեծ սիրով համաձայնեցի: Միաժամանակ` վստահ կարող եմ ասել, որ թեեւ դերս շատ փոքրիկ է, բայց իսկապես հետաքրքիր ու ծիծաղելի տեսարան է: Ինչպես միշտ, գրագետ համագործակցություն ստացվեց»,- նշեց Անի Խաչիկյանը:
Դերասանուհին վստահեցրեց`թեեւ իր մասնակցությունը այս կատակերգությունում մեծ չէ, բայց աշխատանքով շատ հետաքրքրված է:
«Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ սցենարն ամբողջությամբ կարդացել եմ, բավականին լավ ծանոթ եմ եւ վստահաբար կարող եմ ասել, որ նոր որակի կոմեդիա է տեսնելու հայ հանդիսատեսը: Առհասարակ, Մ. Մկրտչյանի բոլոր ֆիլմերում նկատելի է, որ միշտ հումորային գիծ կա, նա երբեք չոր ու ցամաք դրամա չի ներկայացնում, համով, հումորային դիալոգները նրա սցենարներում կարծես թե պարտադիր է: Իսկ այս դեպքում ֆիլմն ամբողջությամբ տրված է այդ ժանրին: Հուսանք, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ինչ-որ իմաստով մարտահրավեր կլինի, որը դրական զարգացում կտա հայկական կոմեդիային: Հույս ունեմ, որ այս ֆիլմով գռեհիկ հումորից անցում կկատարվի դեպի ավելի ինտելեկտուալ ու զարգացնող հումոր»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: