9-ամյա աղջիկը ապրում է «կոտրված պարանոցով»
LifestyleՀնդկաստանում ապրող 9-ամյա Աֆհսեն Կումբարը հազվագյուտ հիվանդությամբ է տառապում։ Նրա գլուխը 180 աստիճանով թեքվել է։
9 ամսեկանում նա ընկել է ու վզի հատվածում լուրջ վնասվածքներ է ստացել։
Բժիշկները զարմացել են, որ նա դեռ ողջ է։ Նրա վիճակը գնալով, սակայն վատթարացել է։ Նա հաճախ է բողոքում վզի ցավից։ Ծնողները ստիպված են ամեն տեղ նրան տանել գրկած։ Նա ստիպված է եղել դպրոց չհաճախել ընկերների ծաղրանքի պատճառով։
«Նա ինքնուրույն ոչինչ չի կարող անել։ Նա անկյունում նստում է և խաղում միայն եղբայրների և քույրերի հետ»,-նշել է աղջկա մայրը Ջամիլան Կումբարը։
Ընտանիքը բավականաչափ գումար չունի, որպեսզի աղջիկը համապատասխան բուժում ստանա։
Նրա մայրը հույս ունի, որ կառավարությունը կօգնի նրան բուժման հարցում և նա նորմալ կյանքի կվարի։