Բարձրաձայնում ենք խնդրի մասին և մեր նպատակն է, որ այն լուծում ստանա. Մարինա Գրեգը` նոր կարգավիճակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Մարինա Գրեգը նոր հաղորդմամբ է ներկայանում: Ամեն կիրակի` ժամը 19:00-ին, «ԱրմՆյուզի» եթերում հեռարձակվում է «Մաքսիմում» հաղորդումը, որն անդրադառնում է բազմաթիվ խնդրահարույց հարցերի: Նոր կարգավիճակի եւ հաղորդման բնույթի մասին Մարինան պատմել է Life.panorama.am-ին:
- Մարինա, երբ հայտնվեցիք լրատվական ծրագրում, շատերին անակնկալի բերեցիք, հետո, երբ մեկնեցիք մայրիկին խնամելու, էկրանային ընդմիջում վերցրիք, իսկ հիմա«Մաքսիմում» նախագիծն եք իրականացնում: Նախ կխնդրեմ, պատմել, թե ինչո՞ւլրատվական ծրագրում չշարունակեցիք ձեր գործունեությունը:
- Հիմա աշխատում ենք նոր հաղորդման վրա, որի ֆորմատը նաեւ լրատվական է: Լուրերում այս պահին չլինելով` չեմ հեռացել լրատվական ձեւաչափից: Որոշ ժամանակ անց հեռուստադիտողը ինձ էլի կտեսնի նաեւ լուրերում:
- Ինչպե՞ս ստեղծվեց «Մաքսիմում» նախագիծը, ձեզ այստեղ լիարժեք զգո՞ւմ եք:
- Նախագծի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ հասկացա, որ բացի լուրեր հաղորդելը, ես ուզում եմ վերլուծել դրանք, ուզում եմ լսել հասարակության կարծիքը այս կամ այն խնդրի շուրջ: Հրաչ Քեշիշյանի հետ եւ նրա օգնությամբ որոշեցինք իրականացնել գաղափարը: Լրատվական դաշտում ես զգում եմ ինչպես՝ ձուկը ջրում, եւ այս ֆորմատում ասելիք ու անելիք շատ կա:
Շարունակությունը՝ այստեղ: