Ինչի կարող է հանգեցնել սեքսի պակասը
LifestyleՀայտնի է, որ սեքսը որոշակի կերպով ազդում է մարդկանց ֆիզիկական ինքնազգացողության եւ հոգեկան վիճակի վրա:
1. Շագանակագեղձի բորբոքում Անբավարար սեռական կյանքը մեծացնում է շագանակագեղձի զարգացման եւ խրոնիկական դառնալու վտանգը, պնդում են գիտնականները:
2. Շագանակագեղձի քաղցկեղ: Երկար պահեցողությունը եւս մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
3. Սիրտ Սեքսի պակասը կարող է նաեւ սրտի հետ կապված խնդիրներ առաջ բերել: Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, որոնք շաբաթն առնվազն երկու անգամ սեռական հարաբերություն են ունենում, ավելի հազվադեպ են մահանում սիրտ-անոթային հիվանդություններից այն տղամարդկանց համեմատ, որոնց սեռական կյանքը պակաս ակտիվ է:
4. Ցավոտ դաշտան Կանանց ցավոտ դաշտանը եւս այն խնդիրների ցանկում է, որոնք կարող են առաջանալ սեքսի պակասից: Կանոնավոր սեռական կյանքը խոչընդոտում է փոքր կոնքի օրգաններում արյան լճացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: