Բացահատվել է, թե ինչը կարող է տղամարդու համար առավել կարևոր ու հաճելի լինել, քան սեքսը
LifestyleԱՄՆ Վաշինգտոնի գիտնականներին հաջողվել է գաղտնազերծել տղամարդկանց հոգեբանական կոդը, որպեսզի պարզեն, թե ինչն է նրանց համար սեքսից ավելի կարևոր: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ սեքսից ավելի կարևոր և հաճելի բան հանդիսանում է տղամարդկանց բավարար քունը:
Ուսումնասիրողները ևս մեկ անգամ հաստատում են, որ ամուսնական զույգերի 25 տոկոսը ամուսնությունից որոշ ժամանակ անց քնի պակասի պատճառով խրոնիկական հոգնածությամբ է տառապում: Եվ հենց սա է պատճառը, որ նրանք երբեմն քունը նախընտրում են սեքսից։ Ինքնըստինքյան դադարում է կանոնավոր սեքսը և դրա փոխարեն առաջ են գալիս հասարակական պարտականությունները: Այս ամենը ժամանակի ընթացքում ընտանեկան կյանքում անհանդուժողականություն ու վեճեր է ծնում:
Մասնագետները նախ և առաջ խորհուրդ են տալիս աշխատավայրում չհոգնել, փորձել ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստին և ավելի շատ ուշադրություն դարձնել երկրորդ կեսին: Այս միջոցները կարող են օգնել կյանքում նոր հաջողություններ ապահովել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: