Գիտնականները բացահայտել են ամուր հարաբերություններ պահպանելու ամենից կարևոր գրավականը
LifestyleՄիջանձնային ու սիրային հարաբերությունների միջազգային առաջատար ճանաչված գիտնական ու հետազոտող Արթուր Արոնը Times լրատվական կայքին վերջերս պատմել է այն կարևոր հանգամանքի մասին, որ զույգերին օգնում հարաբերություններն ամուր ու հարատև պահպանել:
Զանազան գործոնների շարքում գիտնականը կարևորել է շնորհակալության զգացումը միմյանցնկատմամբ: Մասնագետի խոսքով` այն զույգերին օգնում է հարաբերություններում իմունային համակարգ ձեռք բերել հարաբերությունները փչացնող ու բաժանման պատճառ հանդիսացող այնպիսի բացասական հույզերի նկատմամբ, ինչպես օրինակ խանդն է և դրանից հարաբերություններում առաջացող տարբեր ճգնաժամային խնդիրները:
Ոչինչ այնքան ամուր չի կարող պահպանել հարաբերությունները, ինչքան թե կողակցին, թե հասարակության հետ հարաբերությունները արժևորելու անձի կարողությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: