Ավստրալիայի սենատի նախագահը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի քաղաքացիության պատճառով
ՄիջազգայինԱվստրալիայի սենատի նախագահ Ստիվեն Փերրին հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ հաստատվել է, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նախօրեին Փերրին հայտարարել էր, որ կասկածներ ունի իր քաղաքացիության կապակցությամբ, քանի որ իր հայրը ծնվել է Մեծ Բրիտանիայում եւ Ավստսրալիա է արտագաղթել 1950-ական թթ․։
Չորեքշաբթի Փերրին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հաստատել է, որ ինքը նույնպես այդ երկրի քաղաքացի է հոր ծննդյան վայրի հիման վրա։ Սենատին գրած իր նամակում նա հայտնել է, որ ծանր սրտով է լքում պաշտոնը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Փերիի տեղը կարող է զբաղեցնել զբոսաշրջության նախկին նախարար Ռիչարդ Քոլբեքը։