ՌԴ-ում ուժի մեջ է մտել անոնիմայզերներն արգելող օրենքը
ՄիջազգայինՌԴ-ում նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում արգելափակված ինտերնետ ռեսուրսներից օգտվելու համար անոնիմայզերների օգտագործման արգելքը, հայտնում է RG-ն։
Անոնիմայզերների եւ VPN-ծառայությունների օգտատերերը պարտավոր են արգելափակել հասանելիությունն իրենց այն ռեսուրսներին, որոնք հայտնվել են Ռոսկոմնադզորի ցուցակում։ Հակառակ դեպքում նրանց կարգելափակեն։ Բացի այդ, որոնման համակարգերի օպերատորները պետք է անջատեն արգելափակված ռեսուրսներ տանող հղումները։
Ենթադրվում է, որ օգտատերերի մեծ մասը չի նկատի այսա փոփոխությունը, քանի որ սովորաբար անոնիմայզերներից օգտվում են նրանք, ովքեր ցանկանում են համացանցում ցանցահենային ֆիլմներ դիտել։