Բի Բի Սի-ն գրում է, որ Նիդերլանդների Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ հոլանդական դատաբժշկական փորձագետներին հաջողվել է նույնականացնել ու ճանաչելի դարձնել Մալազիական ավիաուղիների Ուկրաինայի արևելքում վթարված Բոինգ 777 ինքնաթիռի 65 զոհերի դիակներ: Միաժամանակ տեղեկացվում է, որ զոհերի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ տվյալ տարածքում մարտեր են ընթանում ուկրաինական կառավարական բանակի ու աշխարահզորային անջատողականների միջև ու հենց որ մարտերը դադարեն ու տարածքը դառնա անվտանգ, ապա որոնողական աշխատանքները կվերականգնվեն: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ կործանված ինքնաթիռի զոհերի թիվը 298 է, որոնց մեծ մասը հոլանդահպատակներ էին: