Իրաքում արգելել են Իսրայելի դրոշը. լրատվամիջոցներ
ՄիջազգայինԻնչպես հաղորդում է Haaretz-ը, Իրաքի խորհրդարանը նոյեմբերի 1-ին հաստատել է արդեն իսկ ընդունված օրենքի գործարկումը, որը քրեականացնում է Իսրայելի դրոշի հրապարակավ ցուցադրությունը:
Այս որոշման համար առիթ է դարձել դրոշի զանգվածային օգտագործումը 2017-ին Իրաքյան Քուրդիստանի անկախության համար մղվող հանրահավաքների ժամանակ:
Որոշումը պարտադիր է պետական գերատեսչությունների համար: Թե ինչ պատիժ է նախատեսվում խախտումների համար, դեռևս չի հաղորդվում:
Նշվում է նաև, որ Իրաքն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն: