Կանադան 3 տարվա ընթացքում կավելացնի ներգաղթյալների թիվը՝ ընդունելով մոտ 1 միլիոն ներգաղթյալ
ՄիջազգայինԿանադայի իշխանություններն առաջիկա երեք տարվա ընթացքում պատրաստվում են տարեկան ընդունել ավելի քան 300 հազար ներգաղթյալ՝ ընդհանուր առմամբ երեք տարվա ընթացքում ընդունելով մոտ 1 միլիոն ներգաղթյալ: Այդ մասին հայտնում է կանադական CBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան՝ վկայակոչելով երկրի միգրացիայի հարցերով նախարարին:
Կանադական կառավարության ծրագրերի համաձայն՝ 2018 թվականին Կանադայի իշխանություններն ընդունելու են 310 հազար ներգաղթյալ, 2019 թվականին՝ 330 հազար, 2020 թվականին՝ ևս 10 հազարով ավելի: Այդկերպ՝ 2020 թվականին ընդունված ներգաղթյալների թիվը կկազմի 340 հազար: 2017 թվականին կառավարությունը պատրաստվում էր ընդունել 300 հազար ներգաղթյալ:
«Մեր կառավարությունը կարծում է, որ եկվորները կարևոր դեր ունեն մեր հասարակությունում»,- հայտարարել է նախարար Ահմեդ Հուսեյնը:
Նրա խոսքով՝ 2020 թվականին ժամանած ներգաղթյալները կկազմեն Կանադայի քաղաքացիների ընդհանուր թվի 1 տոկոսը, ինչը կօգնի հավասարակշռել երկրի ծերացող բնակչությանը: