Անի Երանյան. «Վթարից հետո իմ կյանքում շատ բան փոխվեց». Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Անի Երանյանն այս փուլում ներկայանում է «Հետհաշվարկ» և «Ֆուլ հաուս» նախագծերում։ Դեկտեմբերին այս նախագծերը կավարտվեն և Անին կգնա հանգստանալու, ուժերը վերականգնելու, մասնագիտական նոր ճանապարհներ փնտրելու և իրեն նոր միջավայրում փորձելու։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել վերջերս քչախոս դարձած դերասանուհու հետ։
–Անի, վերջին շրջանում քեզ չենք տեսնում հեռուստասերիալներում, որոնք նույն օրը նկարահանվում են ու եթեր հեռրձակվում, սակայն «Ֆուլ հաուսը» մոտենում է իր ավարտին, «Հետհաշվարկը» 24 մասանոց նախագիծ է։ Հիմա անհամեմատ ավելի շատ են նկարահանվում ֆիլմեր, թեև դրանց մեջ քիչ են որակյալները։ Որպես դերասանուհի` ունե՞ս ընտրություն, թե՞ հնարավոր է հաջորդ պահին ինքդ էլ ստիպված լինես ներկայանալ մի նախագծում, որը լիարժեք չհամապատասխանի չափանիշներիդ։
–«Ֆուլ հաուսի» ավարտից հետո ուզում եմ դադար առնել։ Դերասանի մասնագիտությունը ժամանակավորություն ունի, դու պետք է նաև այլ աշխատանքով զբաղվես։ Ես ունեմ երկրորդ կրթություն, ամեն վայրկյան կարող եմ լրիվ այլ աշխատանք էլ անել։ Քանի որ տեղափոխվել եմ Մոսկվա, ժամանակ կունենամ ավելի շատ աշխատել ինձ վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: