ԱՄՆ-ը դեռ չի կասեցնում վիզային խաղարկության ծրագիրը․ Պետդեպ
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները այս փուլում չեն կասեցնում վիզային խաղարկության ծրագիրը եւ ոչ մի փոոխություն չեն կատարում՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչող սուր քննադատությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
«Այս պահին ոչ մի փոփոխություն ծրագրում չկա»,- ասել է նա։
Դիվանագետի հիշատակած հայտարարությունը, որն արվել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի կողմից, մասնավորապես, կոչ է անում վերացնել միգրացիոն վիզաների խաղարկությունը՝ գրին քարտը։
«Շատ օտարերկրացիներ, որոնք մասնակցում են ծրագրին, բացարձակապես ոչ մի կապ չունեն ԱՄՆ-ի հետ, չունեն հմտություններ եւ կրթություն»,- ասված էր փաստաթղթում։
Այս պահին ԱՄՆ Պետդեպը շարունակում է 2019 թվականի խաղարկության հերթական փուլը։ Դիմումների ընդունելությունը սկսվել է հոկտեմբերի 18-ին եւ կավարտվի նոյեմբերի 22-ին։
Ավելի վաղ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել գրին քարտին։