Թուրքիայում մեկ օրում ինքնասպանություն է գործել միանգամից երեք երիտասարդ բժիշկ
ՄիջազգայինԹուրքիայում մեկ օրում ինքնասպանություն է գործել միանգամից երեք երիտասարդ բժիշկ, այս մասին հայտնում է թուրքական yenibirgazete.com կայքը:
Ստամբուլից, Ադանայից և Բաթմանից երիտասարդներն ինքնասպանությունից առաջ թողած երկտողերում նշել են միևնույն պատճառը՝ բժիշկները չեն դիմացել աշխատանքային ծանր պայմաններին:
Ադանայում մահացած 28-ամյա Էջե Ջեյդա Գյուդեմեքի հայրը լրագրողներին պատմել է, որ աղջիկը չի դիմացել աշխատանքային խիստ գրաֆիկին. վերջինիս հերթապահությունները սովորաբար կազմել են 24 ժամ, իսկ վերջին մի քանի օրում աղջիկը ստիպված է եղել աշխատել 36 ժամ:
Ստամբուլում ինքնասպան եղած Յաղմուր Չավուշօղլուն էլ օրեր առաջ սոցցանցերից մեկի էջում հայտնել էր, որ անասելի հոգնած է ու անքուն: 
Իսկ Բաթմանում աշխատած բժիշկ 39-ամյա Էնգին Քարաքուշն ինքնասպանությունից առաջ թողած երկտողում պատմել է անասելի գլխացավերի ու այլևս աշխատել չկարողանալու մասին: Ծանոթները նշել են, որ մեկ շաբաթ առաջ նա գնացել էր հայրենի Իզմիր և հանդիպել փոքրիկ որդու հետ:
Դեպքից հետո Թուրքիայի առողջապահության ու ընտանեկան քաղաքականության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են մի շարք առողջապահական միությունների ներկայացուցիչների հետ ու քննարկել ոլոտի խնդիրները: