Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ն անվանել է գլխավոր թշնամի
ՄիջազգայինԻրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ԱՄՆ-ն անվանել է իրանական ժողովրդի գլխավոր թշնամի: Այդ մասին ասված է նրա կայքում հրապարակված հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամերիկան գլխավոր թշնամին է՝ այդ բառի ուղիղ իմաստով»,- հայտարարել է Խամենեին ուսանողների առաջ ելույթի ժամանակ:
«ԱՄՆ-ի առջև դիրքերի զիջումը նրանց ուժ կտա և նրանց կդարձնի հանդուգն, այդ առնչությամբ միակ ելքը մնում է դիմադրությունը»,- ընդգծել է նա:
Խամենեին հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Թեհրանի նկատմամբ թշնամական դիրքորոշում է որդեգրել, իսկ այժմ ձգտում է վնասել միջուկային համաձայնագրին: