Մեծ Բրիտանիայում տարվա արտահայտություն են անվանել Թրամփի սիրելի խոսքը
ՄիջազգայինԱնգլերենի առաջատար Collins English Dictionary բառարանը 2017 թվականի արտահայտություն է անվանել «Fake news»-ը (սուտ լուրեր), հաղորդում է CNBC-ը:
Նշվում է, որ 2016 թվականից այդ բառակապակցության օգտագործման հաճախականությունը աճել է 365 տոկոսով:
Արտահայտությունը հայտնի է դարձել, քանի որ այն հաճախ է օգտագործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Fake news» բառակապակցությունը բառարանը բացատրում է որպես «կեղծ, հաճախ սենսացիոն տեղեկատվոևթյուն, որը նորությունների անվան տակ տարածվում է»:
Նշվում է, որ այդ արտահայտությունը կներառվի բառարանի հաջորդ տպագիր տարբերակում: