Քաղցի զգացումը կարող է ավելի սրել զույգերի վատ հարաբերությունները
LifestyleՊարզվում է, որ սովի զգացումը կարող է միայն բացասաբար ազդեցություն ունենալ ընտանեկան հարաբերությունների վրա: Այսպիսի արդյունք են ցույց տվել107 ամուսնական զույգերի շրջանում արված ուսումնասիրությունները: Գիտնականները համոզված են, որ սովը կարող է հանգեցնել անգամ ընտանեկան բռնության:
Հետազոտության ժամանակ մասնագետները ցանկանում էին պարզել, թե որքանով են զույգերը գոհ իրենց համատեղ կյանքից: 21 օրվա ընթացքում նրանք մշտապես երեկոյան ստուգել են փորձի մասնակիցների արյան մեջ շաքարի պարունակությունը:
Այն մարդիկ, ում արյան մեջ շաքարի պարունակությունը նվազ է եղել, ավելի հաճախ է վիճաբանել զուգընկերոջ հետ` նույնիսկ գոռացել նրա վրա: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր դժգոհ չեն եղել իրենց համատեղ կյանքից, ավելի հաճախ են ագրեսիվ դարձել արյան մեջ շաքարի պարունակության նվազման ժամանակ:
Այս ամենից հետևություն անելով` գիտնականները խորհուրդ են տալիս բարդ քննարկումներից և հարաբերությունները պարզելուց առաջ նախ և առաջ կուշտ սնվել:
Նյութը հրապարաման պատրաստեց ORER.news-ը: