ԻՊ-ն Նյու Յորքի ահաբեկչին իր զինվորն է համարել
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Նյու Յորքի ահաբեկչության մեջ մեղադրվող ծագումով Ուզբեկստանից Սայֆուլո Սաիպովին իր «խալիֆաթի» «զինվոր» է հայտարարել: Սաիպովին այսպես են անվանել քարոզչական հոդվածում որը հրապարակվել է ԻՊ Al-Naba պարբերականում:
Մեղադյալն ինքն էլ է հայտարարել ջիհադական խմբավորմանն իր հավատարմության մասին: Նրա բջջային հեռախոսներում ԻՊ-ի տարածած հազարավոր լուսանկարներ եւ տասնյակ տեսանյութեր են հայտնաբերվել: Նա նաեւ խնդրել էր իր հիվանդասենյակում կախել ԻՊ դրոշը, փոխանցում է DW-ն:
Նյու Յորքի դատախազությունը նոյեմբերի 1-ին Սայֆուլո Սաիպովին ԻՊ-ին աջակցության եւ 8 մարդու սպանության մեղադրանք է առաջադրել: Եթե դատարանը Սաիպովին մեղավոր ճանաչի, նրան կսպառնա մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: