Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Դեր Զորը
ՄիջազգայինՍիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Դեր Զորը, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Նշվում է, որ բանակին հաջողվել է դուրս մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին Դեր Զորում իրենց ունեցած վերջին հենակետից և լիիրավ վերահսկողություն սահմանել Դեր Զորի ամբողջ տարածքի նկատմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր Դեր Զորի տարածքի շուրջ 97 տոկոսի ազատագրման մասին:
Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 5-ին սիրիական բանակը կարողացավ ճեղքել Դեր Զոր քաղաքի՝ շուրջ 3 տարի տևած շրջափակումն ու գրեթե միաժամանակ քաղաքի արևելյան հատվածում անցավ ԻՊ-ի դեմ լայնածավալ գրոհի:
Դեր Զորը համարվում էր ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Սիրիայում: