Կրեմլը մեկնաբանել է Պուտինի եւ Թրամփի հանդիպման հնարավորությունը
ՄիջազգայինՆոյեմբերի 10-11-ը Վիետնամում APEC գագաթաժողովին Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման աշխատանքներն անցկացվում են, այդպիսի շփման նշանակությունը դժվար է գերագնահատել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, իսկապես, այն հիմա համաձայնեցվում է», - հաստատել Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ նրա, երբ փոխադարձ համաձայնության արդյունքում պարզ կդառնան բոլոր մանրամասները, այդ մասին կհաղորդվի:
Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջեւ ցանկացած շփման կարեւորությունը եւ դրա նշանակությունը միջազգային բոլոր հարցերի դեպքում դժվար է գերագնահատել: