Լավրովը հայտարարել է, որ ցանկանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը
ՄիջազգայինՕրերս Շիկահողի արգելոցի տարածքում Մազրա գետի ափին հատվել է շուրջ 40 ծառ: Այս մասին տեղեկացնում է EcoNews.am–ը, որին տեղեկությունը տրամադրել է «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:
Ըստ նրա տեղեկությունների, դրանք եղել են 30-80 սմ տրամագիծ ունեցող տարբեր տեսակի թանկարժեք ծառեր՝ 70-80 տարեկան կաղնի, բոխի և այլն: Ավելին, Նարինե Կիրոկոսյանն անգամ տվյալներ է հայտնել ծառահատումն իրականացրած անձի մասին՝ նշելով, որ դա նույն մարդն է, ով 2015թ.-ին ևս անօրինական ծառահատումներ է իրականացրել նույն տարածքում:
Կայքը նաև գրում է, որ մոտ երկու տարի առաջ հրապարակվեցին լուսանկարներ և տեսանյութ անօրինական ծառահատման դեպքի մասին, սակայն դեպքը մինչ այժմ բացահայտված չէ: Նարինե Կիրակոսյանը պնդում է, որ այս հրապարակումից հետո իրեն բազմիցս սպառնացել են: