Էգեյան ծովում փախստականներին եւ միգրատներին տեղափոխող փայտե նավը խորտակվել է
ՄիջազգայինԷգեյան ծովի հարավ-արեւելքում փախստականներին եւ միգրատներին տեղափոխող փայտե նավը խորտակվել է Կալոլիմնոս հունական կղզու մոտակայքում, հաղորդում է Greek reporter-ը:
Աղետի մասին ազդանշանը հաղորդվել է ուրբաթ գիշերը, երբ այդ տարածքով անցնող նավը ջրում մարդ է նկատել:
Փրկարարները խեղդված կնոջ մարմին են հայտնաբերվել: Փրկարարական գործողություն է կատարվում: Վերջին տվյալներով՝ հաջողվել է 8 տղամարդու փրկել, 4 կնոջ եւ մեկ երեխայի:
Վկաների հայտնած տվյալների համաձայն՝ նավում 24 մարդ է եղել:
Նավը խորտակվել է վատ եղանակային պայմանների պատճառով: