Սելենա Գոմեսը եւ Ջասթին Բիբերը պաշտոնապես հաստատել են, որ միասին են
LifestyleԵթե նախկինում մամուլը միայն ենթադրություններ էր անում Սելենա Գոմեսի եւ Ջասթին Բիբերի հնարավոր վերամիավորման հարցում, ապա այսօր արդեն ամեն բան պարզ է. նախկին սիրահարները կրկին միասին են։
Զույգին մոտ կանգնած աղբյուրը Us Weekly-ի հետ զրույցում հաստատել է, որ The Weeknd-ից բաժանվելուց հետո Սելենան վերադարձել է Բիբերի մոտ։

Հիշեցնենք, որ արտիստները հանդիպում էին 2010 թվականից սկսած, սակայն 2015-ին նրանք բաժանվեցին։ Սելենան 2017-ի գարնանը սկսել էր հանդիպել The Weeknd-ի հետ, սակայն բաժանվեց նրանից՝ դեռեւս անհայտ պատճառներով։