Մազերը հաճախակի ներկելու սարսափելի հետևանքները
LifestyleԿանայք մեր օրերում գեղեցիկ և երիտասարդ երևալու համար մեծ ուշադրություն են դարձնում մազերի գույնին: Չնայած, քանի դեռ սպիտակ մազերը չեն հայտնվել և ծերության նշաններ չկան, մազերը ամենևին էլ արհեստական ներկերի օգնության կարիքը չի զգում:
Սակայն նկատենք, որ այժմ կանայք իրենց մազերը ներկում են ոչ միայն սպիտակելու դեպքում, սակայն երբեմն այն հակառակ ազդեցությունն է ունենում, քանի որ սխալ օգտագործման դեպքում վնասում են մազերը:
Լոնդոնի հայտնի պրոֆեսոր Կեֆախ Մոկբելը կանանց խորհուրդ է տալիս տարեկան մազերը ներկել միայն 6 անգամ: Բացի այդ անհրաժեշտ է գնել մազերի այնպիսի ներկեր, որոնց մեջ բնական բաղադրիչները գերակշռում են։
Մասնագետի համոզմամբ` մազերի հաճախ ներկելու արդյունքում կանանց մոտ 14 տոկոսով մեծացնում է կրծքի քաղցկեղ ունենալու հավանականությունը։ Դրա փոպարեն խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել խնա։
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: