«Մեգին իրենց Աստվածն է». Իրինա Թովմասյանը` աղջիկների, 2 դայակ պահելու պատճառի և ամեն ինչ հասցնելու գաղտնիքի մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Հայտնի կանանցից շատերը երեխա ունենալուց հետո սկսում են պասիվ գործունեություն ծավալել, քանի որ չեն հասցնում համատեղել աշխատանքն ու փոքրիկի խնամքը։ Որքան էլ տղամարդիկ կարծում են, որ տնային տնտեսուհի լինելը մեծ աշխատանք չի ենթադրում, կանանց ուսերին պարտականությունների մեծ շարան կա։ «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը 3 երեխա ունի, սակայն հասցնում է ամեն ինչ` փոքրիկների խնամք, նրանց համար հետաքրքիր զբաղմունքներ մտածել և ակտիվ հասարակական կյանք վարել։
Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան բացահայտել է ամեն ինչ հասցնելու իր 5 կանոնը.
Վաղ արթնանալ։ Եթե 5-ից ուշ արթնանամ, շատ բան չեմ հասցնի։ Ես չեմ պատկերացնում` ինչպես կարելի է քնել, օրինակ, մինչև 9–ը։ Տան մաքրություն, խոհանոցային գործեր, ուտեսների պատրաստում... ամեն ինչ անում եմ առավոտյան` մինչև աշխատանքի գնալը։ Ես քնում եմ երեխաների հետ` երեկոյան 9-10–ին։ Իհարկե, խոսքս այն օրերի մասին չէ, երբ ինչ–որ տեղ ենք գնում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։