Լաս Վեգասի հրաձիգը կարող էր ֆինանսական խնդիրներ ունենալ
ՄիջազգայինԼաս Վեգասի շերիֆը հայտնել է, որ Սթիվեն Փեդդոկը, որը հոկտեմբերի 1-ին կրակ էր բացել երաժշտական փառատոնի այցելուների վրա ու սպանել 58 մարդու, հավանաբար գործել է ֆինանսական խնդիրների ազդեցության տակ։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Շերիֆ Ջո Լոմբարդոն հայտնել է, որ Փեդդոկը շատ գումար էր պարտվել վերջին երկու տարիներին ու դեպրեսիայի մեջ էր գտնվում։ Լոմբարդոյի խոսքով՝ հենց այդ գործոնն է կարողացել ազդել Փեդդոկի գործողությունների վրա։ Նա Փեդդոկին նկարագրել է որպես մի մարդ, ով ունակ էր մեծ ռիսկի գնալ ու մեծ խաղադրույքներ կատարել։
Լոմբարդոն նաեւ նշել է, որ քննությունը շարունակում է ուսումնասիրել, թե ինչ դեր կարող էր հանցագործության ծրագրման մեջ կատարել Մարիլու Դոենլին՝ Փեդդոկի ընկերուհին։ Դենլին պնդում է, որ ոչինչ չգիտեր Սթիվենի մտադրության մասին։