Նյու Յորքի ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել հոլիվուդյան պրոդյուսեր Վայնշտեյնին
ՄիջազգայինՆյու Յորքի ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, որը մեղադրվում է բռնաբարության համար, գրում է ria.ru-ն:
«Վայնշտեյնն այժմ Նյու Յորք նահանգի սահմաններից դուրս է գտնվում: Մեզ անհրաժեշտ է օրդեր նրան ձերբակալելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ իրենք ստացել են պրոդյուսերին բռնաբարության համար մեղադրող կնոջից դեպքի «ճշգրիտ նկարագրություն», որը տեղի է ունեցել 7 տարի առաջ:
Օրեր առաջ դերասանուհի Պաս դե լա Ուերտան, որը հայտնի է «Շտապիր սիրել» և այլ ֆիլմերից, մեղադրանք է ներկայացրել հայտնի պրոդյուսերին՝ հայտարարելով, որ վերջինս իրեն բռնաբարել է: Դերասանուհին նաև նշել է, որ դա տեղի է ունեցել երկու անգամ: Նշվել էր, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել մեղադրանքի առնչությամբ։
Այս տարվա հոկտեմբերին տասնյակ կանայք մեղադրել են Վայնշտեյնին տարբեր բնույթի սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար, նրանց թվում են Անջելինա Ջոլին, Կառա Դելևինը, Լեա Սեյդուն և այլք: