«Ուզում եմ մարզված մարմին ունենալ». Լիա Զախարյանը` մարզումների և նոր ֆոտոշարքի մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ աշնանային ֆոտոշարք անել վաղուց էր ցանկանում։
«Իմ ընկերուհի և լուսանկարիչ Լունա Դաշյանը վաղուց էր ասում, որ կարելի է աշնանային գույների մեջ ֆոտոշարք անել։ Դիմահարդար Քրիստինան էլ վերջերս առաջարկեց աշնանային ոճում դիմահարդարում անել։ Որոշեցինք միանգամից ֆոտոշարքն էլ անել։ Պետք է 3 կերպարով լինեի, սակայն իմ բախտից անձրև եկավ։ Մենք չկարողացանք շարունակել ու սահմանափակվեցինք մի կերպարով»,– ասաց դերասանուհին։
Լիան նշեց, որ աշնանն է ծնվել, սակայն չի սիրում ամպամած, անձրևոտ եղանակ. «Սովորաբար, այս եղանակին հետևում եմ պատուհանից, սակայն այս անգամ տրամադրությունս բարձր էր։ Անձրևի տակ թռվռում էի։ Թույլ չտվեցի, որ անձրևն այս կերպարս էլ փչացնի։ Կարծում եմ` հետաքրքիր ֆոտոշարք է ստացվել աշնանային գույների մեջ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: