«Հրապարակ». Մարզերում շարժման շտաբներ չեն ձևավորվում, և իշխանափոխությանն ուղղված այլ քայլեր էլ չկան
Քաղաքական«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ «արմատականները» հարց են բարձրացրել իշխանափոխություն պահանջող ուժերին ու անձանց պատժելու, իրենց տեղը դնելու, շարժումն արմատախիլ անելու մասին: Երբ վրդովված կարծիքները գերակշռել են, և ակնհայտ է դարձել, որ իշխող կուսակցության մեջ որոշակի խուճապ կա, խոսել է ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ասել է՝ դուք ինչի՞ եք զայրանում, ըստ էության, իմ հրաժարականն են պահանջում: Նկատի է ունեցել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում խորհրդարանական նոր մեծամասնություն կձևավորվի, որի ներկայացուցիչ վարչապետը ինքը չի կարող լինել:
Մանավանդ որ իր և խնամու՝ Ծառուկյանի հարաբերությունները վատացել են այն օրվանից, երբ ԱԺ-ում հանդիմանելով ընդդիմությանը, նա ասաց. «Նոր մարտի մե՞կ եք ուզում»: ԳՄ նիստի մասնակիցներին վարչապետը հանգստացրել է, ասելով, որ ինքը խոսել է մարզպետների հետ՝ մարզերում շարժման շտաբներ չեն ձևավորվում, և իշխանափոխությանն ուղղված այլ քայլեր էլ չկան:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: