Եգիպտոսը մտադիր է արդիականացնել երկրի բոլոր օդանավակայանները
ՄիջազգայինԵգիպտոսը միջոցներ է հատկացնում իր օդանավակայանների արդիականացման եւ ընդլայնման համար: Այս մասին հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին, հաղորդում է Sada El-Balad-ը:
«Կահիրեի միջազգային օդանավակայանը արդեն իսկ իրականացնում է արդիականացման աշխատանքները, որոնք 700 միլիոն եգիպտական ֆունտ (40 միլիոն դոլար) կարժենան», - ասել է նա: «Միեւնույն ժամանակ, օդային նավահանգիստների ենթակառուցվածքի զարգացման ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվի Egypt Air հոլդինգին մեջ մտնող մասնավոր ընկերությունների հաշվին»:
Բացի այդ, Ֆաթhիի խոսքով` նախարարությունը «աշխատում է Խուրգադա օդանավակայանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ», կա Ալեքսանդրիայի օդային նավահանգիստն ընդլայնելու ծրագիր: