Թրամփը հրամայել է ամերիկյան դրոշներն իջեցնել ի հիշատակ Թեխասի զոհերի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 4 օրով՝ մինչեւ նոյեմբերի 9-ը ԱՄՆ դրոշներն իջեցնել ի հիշատակ Թեխասում եկեղեցում հրաձգության զոհերի, սա այլ երկրներում պաշտոնական սուգ հայտարարելու նմանօրինակ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ի հիշատակ բռնության անիմաստ հարձակումների զոհերի, որ իրականացվել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին…կարգադրում եմ, որ մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 9-ը՝ մինչեւ արեւամուտ, Միացյալ Նահանգների դրոշն իջեցվի Սպիտակ տանը եւ բոլոր պետական շենքերում ու տաածքներում, ռազմական բոլոր պահակետերում եւ ռազմածովային բազաներում, դաշնային կառավարության նավերում, Կոլումբիա նահանգում եւ ամբողջ ԱՄՆ-ում ու նրա տարածքներում եւ տիրույթներում»,- նշված է Թրամփի կարգադրության մեջ:
Դրոշները կիջեցվեն նաեւ արտասահմանում ԱՄՆ բոլոր դեսպանատներում եւ ներկայացուցչություններում:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Թեխասի Սազերլենդ Սփրինգսի եկեղեցում հրաձգության հետեւանքով զոհվել է 26, վիրավորվել մոտ 20 մարդ: Կրակողը ինքնաձիգ հրացանով էր զինված: Կասկածյալին մահացած են հայտնաբերել: Նրա ինքնությունը պաշտոնապես չի հաստատվել, Դեւին Քելլիի անունը հայտնի է դարձել իրավապահ մարմիններից լրատվամիջոցներ տեղեկությունների արտահոսքի հետեւանքով: