ԱՄՆ–ն եւ Ճապոնիան պայմանավորվել են առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ
ՄիջազգայինԱՄՆ–ն եւ Ճապոնիան պայմանավորվել են առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ՝ նրա միջուկային պլանների դադարեցման համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հիմա ժամանակը չէ երկխոսություն վարել՝ հանուն երկխոսության։ Հիմա ժամանակն է առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի դեմ»,– ասել է Աբեն։
«Մենք որոշում ենք կայացրել Հյուսիսային Կորեայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել միջուկային հրթիռային ծրագրի խնդիրների լուծման համար… Երեքշաբթի մենք փաստաթուղթ կընդունենք 35 անհատների եւ կազմակերպությունների հաշիվները սառեցնելու մասին։ Ճապոնիան պաշտպանում է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որը հայտարարել էր, որ բոլոր տարբերակները սեղանին են… մենք 100 տոկոսով միասին ենք գործելու»,– ասել է Աբեն։