Ցանկացած նորություն կարող է դատապարտվել քննադատության. Դալիթա Ավանեսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի, արդեն նաեւ դերասանուհի ու մոդել Դալիթա Ավանեսյանը: Նրա հետ խոսել ենք «Նվագախմբի երեխաները» հայկական առաջին երաժշտական բազմասերիանոց մանկապատանեկան ֆիլմի եւ առաջիկա ծրագրերի մասին:
- Դալիթա, «Նվագախմբի երեխաները» ֆիլմաշարն արդեն եթերում է: Սա մերհեռուստադաշտում նորություն է, ու հետաքրքիր է, թե ի՞նչ արձագանքներ են այսընթացքում հասել Ձեզ:
- Գիտեմ, որ ցանկացած նորություն կարող է դատապարտվել քննադատության, սակայն հետաքրքիր է, որ գոնե ինձ դեռեւս որեւէ վատ արձագանք չի հասել: Հատկապես բուռն է ընդունվել հասակակիցներիս կողմից, նույնիսկ արդեն սկսել են ինձ կերպարիս անունով կոչել:
- Քանի որ ֆիլմաշարը միայն «Արմենիա Պրեմիումի» եթերով է հեռարձակվում, շատերըդեռեւս չեն դիտել եւ մանրամասներ չգիտեն: Կխնդրեմ մի փոքր պատմել սյուժետայինզարգացումների մասին:
- Իրադարձությունները զարգանում են երաժշտական դպրոցում, որտեղ սովորում են ֆիլմի հերոսները: Տղաներից մեկը սիրահարված է իմ կերպարին, սակայն դրա մասին հայտնել չի կարողանում: Նրան ցանկանում են օգնել ընկերները, սակայն ամեն անգամ նրանք հայտնվում են մի արկածի ու խնդրի առաջ եւ փորձում լուծել դրանք:
Շարունակությունը՝ այստեղ: