Աֆղանստանի իշխանությունները WhatsApp-ի եւ Telegram-ի մեսենջերները չեն արգելափակի
ՄիջազգայինԱֆղանստանի իշխանությունները WhatsApp-ի եւ Telegram-ի մեսենջերները չեն արգելափակի, հաղորդում է Independent-ը:
Նրանց կարգավիճակը վերջերս երկրում կասկածի տակ էր դրվել:
«Աֆղանստանի կառավարությունը չի պատրաստվում երկրում սոցցանցերի հավելվածները արգելել: Աֆղանստանում WhatsApp-ը եւ Telegram-ը կշարունակեն գործել», - Twitter –ում գրել է երկրի վարչապետի մամուլի քարտուղարի տեղակալ Ջավիդ Ֆեյսալը:
Աֆղանստանի լրատվամիջոցները հաղորդել էին, որ Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը ցանկացել է թալիբներին եւ այլ ծայրահեղական խմբերին մեսենջերների միջոցով կոդավորված հաղորդագրություններ օգտագործելուն խանգարել: