Եվրախորհրդարանի պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի իշխանություններին բանտում գտնվող քրդամետ գործիչների մասին
ՄիջազգայինԵվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին կրկին բարձրաձայնել է Թուրքիայում կալանավորված քրդամետ քաղաքական գործիչների մասին, գրում է demokrathaber.org կայքը:
«Սելահաթթին Դեմիրթաշը մեկ տարի է բանտում է, բայց դեռ չի մոռացվել», - գրել է Փիրին Twitter-ի իր պաշտոնական էջում՝ կիսվելով քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահի լուսանկարով, որը շուրջ մեկ տարի է, ինչ գտնվում է Թուրքիայի Էդիրնե նահանգի բանտում:
Դեմիրթաշի հետ միասին կալանքի տակ է շարունակում մնալ 9 քրդամետ պատգամավոր:
Անցյալ տարի Դեմիրթաշի ձերբակալությունից հետո Փիրին հայտարարել էր, որ ներկա փուլում անիմաստ է խոսել Թուրքիայի եվրաինտեգրման մասին:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար: