Հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը նոր հաղորդում ունի
LifestyleԱննա Ավանեսյանը նոր հաղորդաշար ունի` «Տան մեծը»: Յուրաքանչյուր շաբաթ Աննա Ավանեսյանն իր հեղինակային նախագծի շրջանակներում հյուրընկալում է անվանի արվեստագետների, գիտնականների և տարբեր ոլորտների կարկառուն գործիչների ժառանգների, ընտանիքի անդամների ու ընկերների:
Ընտանեկան այս պատումների առանցքում ականավոր գործիչներն են, որոնք իրենց տաղանդով, կատարած աշխատանքով եւ ստացած գնահատանքով, իրավամբ, մեծություն են հայ ազգի համար, ու նաև իրենց գերդաստանի սյունն են: Հաղորդման հյուրերը ներկայացնում են իրենց տոհմի պատմությունը, հիշում իրենց անվանի նախնիների հետ կապված ուշագրավ ու մտերմիկ դրվագներ, պատմում ընտանեկան ավանդույթների մասին և անդրադարձ կատարում ներկային ու ապագայի հեռանկարներին:


