Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմում այցելել է Հոլոքոստի զոհերի հուշահամալիր
ՔաղաքականԻսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին այցելել է Յադ Վաշեմ և ծաղկեպսակ դրել Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հոլոքոստի թանգարանում կատարած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ նշելով. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործություները կարող են կանխվել միայն միջազգային հանրության միասնական ջանքերի շնորհիվ: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտականությունն է կանգնել այս ջանքերի առաջնագծում»: