Էրդողանը հայտարարել է, որ 2019 թվականի ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի համար
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2019 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի համար, ինչպես որ 2002 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունները. այս մասին գրում էթուրքական hedefhalk.com կայքը:
Նշենք, որ հենց 2002 թվականին է Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանական տանելով ընտրություններում՝ ձեռք բերել իշխանություն երկրում:
«Ալլահի օգնությամբ՝ մենք այլևս թույլ չենք տա,որպեսզի մեր ժողովուրդ ապրի 1990-ականների ճգնաժամերը, մեր ժողովուրդն ինքն իր ձեռքով ստորագրեց այս հեղափոխության համար», - հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ թուրքական SONAR մասնավոր հետազոտական կենտրոնի՝ Թուրքիայի 26 նահանգում 3.000 քաղաքացիների շրջանում անկացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայն տալ պատրաստ է քաղաքացիների ընդամենը 38.5 տոկոսը: