Թուրքիայի Բուրսա քաղաքում պայթյուն է որոտացել, կա 5 զոհ
ՄիջազգայինԹուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, տեղեկությունը հաստատել է անձամբ Բուրսայի նահանգապետ Իզեթթին Քյուչյուքը:
Հայտնի է նաև առնվազն 4 վիրավորի մասին, նրանցից 2-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել պայթյունից մոտ 1 ժամ անց:
Պայթյունի հետևանքով վնասվել են նաև գործարանի շրջակայքում գտնվող տներն ու մեքենաները:
Ներկերի գործարանում որոտացած պայթյունի պատճառները դեռևս չեն նշվում, ենթադրվում է, որ խնդիրը տեխնիկական է եղել: