Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Լուսակերտում հայ-վրացական վարժանք է անցկացվել

 ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական կենտրոնում նոյեմբերի 8-ին անցկացվեց «Հայաստանի-Վրաստանի առաջին արձագանքող ուժերի կողմից համատեղ՝ ամոնիակի արտահոսքի դեպքում բնակչության և տարածքների պաշտպանության իրականացում» թեմայով դաշտային վարժանք: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ԵՄ քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային (ՔԿՄՃ) գերազանցությունների կենտրոնների 44-րդ ծրագրի շրջանակներում կազմակերպված վարժանքին ընդգրկված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության արձագանքող ուժերը, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի քիմիական, կենսաբանական, միջուկային և ճառագայթային պատահարներին արձագանքող ստորաբաժանումը, ինչպես նաև ԵՄ վերոնշյալ կենտրոնների փորձագետները: 

Ուսումնավարժության նպատակներ էին.

  1. ստուգել ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների պատրաստակամությունը բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման գործում,
  2. կատարելագործել քիմիապես վտանգավոր նյութի արտահոսքի դեպքում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար մարմինների համագործակցության կարգը,
  3. կատարելագործել առաջին արձագանքող ուժերի միջև համագործակցության մակարդակը,
  4. կատարելագործել արտակարգ իրավիճակներում Հայաստան-Վրաստան համագործակցությունը և առաջին արձագանքող ուժերի համատեղ գործողությունները,
  5. ճշտել Հայաստան-Վրաստան մակարդակով արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցների միջև համագործակցության մակարդակը: 

Ըստ մտահղացման՝ Վրաստանի Ռուսթավի քաղաքից Հայաստան երկաթուղային տրանսպորտով ներկրվում է 20 տ հեղուկ ամոնիակ, որը լցված է երկաթուղային գլանատակառում: Երթուղին՝ Ռուսթավի-Ալավերդի-Վանաձոր-Գյումրի-Երևան: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ալավերդի կայարանում երկաթուղային շարակազմերի բախման հետևանքով կողաշրջվում է 20 տ հեղուկ ամոնիակ պարունակող երկաթուղային գլանատակառը, որի հետևանքով տեղի է ունենում հեղուկ ամոնիակի արտահոսք։ Չնայած Ալավերդի կայարանի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումներին՝ ստեղծվում է  քիմիական վարակվածության գոտի։ Վթարի օջախում կային պայմանական տուժածներ։ Երկաթուղային գլանատակառից տեղի է ունենում հեղուկ ամոնիակի  ինտենսիվ  գոլորշիացում և առաջանում է դեպի բնակելի թաղամասերն ամոնիակի առաջնային ու երկրորդային ամպերի տարածման սպառնալիք (ամոնիակը սուր հոտով անգույն գազ է, որը ջրում լուծվում է, իսկ գոլորշիներն օդի հետ առաջացնում են պայթյունավտանգ խառնուրդներ)։

Ահազանգ ստանալուց հետո ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահը տալիս է  քիմիական տագնապ ազդանշանը։ 

Վարժանքի մասնակիցներն իրականացրեցին հետախուզություն, ապա՝ որոնողափրկարարական աշխատանքներ, տուժածների բուժօգնության  ապահովում, բնապահպանական միջոցառումների կազմակերպում, ՈւՆԹՆ-ի տարածման կանխարգելիչ միջոցառումներ և վթարավերականգնողական աշխատանքներ։ 

Հայկական և վրացական արձագանքող ուժերը համատեղ վթարավերականգնողական,  ՈւՆԹՆ-ի տարածման կանխարգելիչ միջոցառումների և հարակից տարածքում գտնվող բնակչության անվտանգության ապահովումից հետո զեկուցեցին ձեռնարկված միջոցառումների մասին և հայտարարվեց վարժանքի ավարտ: 

Միջոցառումն ամփոփելիս ևս մեկ անգամ ընդգծվեց, որ նման միջոցառումները պատրաստվածությունը բարձրացնելու և փոխգործակցությունը համակարգելու լավ հնարավորություն են ընձեռում: 

 

Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին