ՆԱՏՕ-ին հարկավոր են նոր նավեր ու սուզանավեր. Ստոլտենբերգ
ՄիջազգայինՆԱՏՕ-ին հարկավոր են նոր ուժեր և միջոցներ ռազմածովային ուժերի ոլորտում, այդ թվում՝ նավեր, սուզանավեր և ծովային պարեկություն իրականացնող ինքնաթիռներ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք սահմանում ենք մեզ համար անհրաժեշտ տարբեր նպատակներ և դրանք բաշխում երկրներով: Մենք հատուկ պահանջներ և նպատակներ ունենք ռազմածովային ոլորտում, որոնք վերաբերում են մեր բոլոր դաշնակիցներին: Այո, կան որոշ պահանջներ ծովում հնարավորությունների ավելացման հետ կապված, դա կարող են լինել նավեր, սուզանավեր կամ ծովային պարեկության ինքնաթիռներ և այլ հնարավորություններ ծովում»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին:
Նա նաև նշել է, որ նոր ուժերի և միջոցների նկատմամբ պահանջները վերաբերում են պաշտպանական պլանավորման գործընթացին, այլ ոչ Ատլանտյան օվկիանոսում փոխադրումների անվտանգության ապահովման համար նոր հրամանատարության ստեղծմանը: