Դելիում օդի աղտոտվածության պատճառով փակվել են տարրական և միջին դպրոցները
ՄիջազգայինԴելիի իշխանությունները հրահանգել են մասամբ փակել քաղաքային դպրոցները քաղաքում օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակի առնչությամբ, հայտնել է The Times of India-ն:
Հաղորդագրության համաձայն՝ քաղաքի տարրական և միջին դպրոցներն ամբողջությամբ չեղարկել են դասերը, իսկ ավագ դպրոցներում դասերն անց են կացվում կրճատված ժամանակացույցով:
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են, որ եթե քաղաքում օդի որակը շարունակի վատթարանալ, նրանք կսահմանափակեն քաղաքում բենզինի և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտի օգտագործումը:
Օդերևութաբանները նախօրեին հայտնել են, որ Հնդկաստանի մայրաքաղաքի օդում վնասակար նյութերի քանակը ավելի քան երկու անգամ գերազանցել է նորման: