Քրդերը մեղադրել են Բաղդադին Քիրքուքի դեմոգրաֆիկ պատկերը փոխելու մեջ
Միջազգային«Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը» մեղադրել է Իրաքի իշխանություններին Քիրքուքի դեմոգրաֆիկ պատկերը գիտակցաբար փոխելու մեջ. այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Կուսակցության խոսնակ Ադնան Քիրքուքին հայտարարել է, որ Իրաքի բանակի նախաձեռնած ռազմական գործողության պատճառով քաղաքի քուրդ բնակիչները ստիպված լքում են տարածքը:
Քուրդ պատշոնյան մեղադրել է Բաղդադին Քիրքուքի «արաբականացման» համար՝ նշելով, որ արտագաղթող քրդերի փոխարեն Իրաքի իշխանությունները բնակեցնում են արաբների:
Նշենք, որ ինչպես ներկայացնում է ՄԱԿ-ի՝ Քիրքուքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցը, Քիրքուքի ռազմական գործողության առաջին օրերին քաղաքը լքել է 78.000 խաղաղ բնակիչ, հետագա օրերի ընթացքում այդ թիվը հասել է 183.000-ի: Նշվում նաև, որ Քիրքուքից հարկադրված դուրս եկած խաղաղ բնակիչների 3/4-ը քրդեր են: