Գրոհայինները հրթիռակոծել են Դամասկոսի մի շարք թաղամասեր
ՄիջազգայինԱհաբեկիչները հրթիռակոծել են Դամասկոսի Դահիյաթ ալ-Ասադ, Ջարամանա, Աշ-Շագուր թաղամասերը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական գործակալությանը, հինգ հրթիռ պայթել է Ջահիյաթ-Ասադ թաղամասում, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել և նյութական վնաս է հասցվել բնակելի շենքերին:
Եվս երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է Աշ-Շագուր թաղամասի հրթիռակոծման հետևանքով: Ջարամանայում միայն շենքեր և մեքենաներ են վնասվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Դամասկոսի արևելյան արվարձանում տեղավորված գրոհայինները վերջին ամիսներին առավել հաճախ են ռմբակոծություններ իրականացնում Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում: