Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի առանձնատունը վաճառվել է 17.8 մլն դոլարով
LifestyleՔիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին պատկանող տունը վաճառվել է 17.8 մլն դոլարով։ Դա երկու անգամ թանկ է, քան 4 տարի առաջ, երբ այն գնել էր աստղային զույգը։
Զույգը այն գնել է 2013թ-ին 9 մլն դոլարով։ Տան նոր սեփականատեր է հանդիսանում ուկրաինուհի Մարինա Ակտոնը։
Այս գործարքը կատարվել է 4 օր առաջ, սակայն այդ մասին հանրայնացվել է միայն այսօր։
4 տարի առաջ զույգը ծախսել է ավելի քան 2 մլն դոլար այգու, տանիքի վերանորոգման համար։
Հին տանից 32 կմ հեռավորության վրա զույգը նոր՝ 20 մլն դոլար արժողությամբ տուն է գնել։ Այն պատկանում է Էլվիս Փրեսլիի աղջկան։
Առանձնատունը բաղկացած է 8 ննջասենյակից և 10 լոգասենյակից։ Նոր տունն ունի 1486 քառակուսի մետր մակերես։ Տարածքում նաև հյուրերի համար տուն կա, որի արժեքն է 2.9 մլն դոլար։