Սաուդացի գործարարները միջոցներ են փնտրում իրենց ակտիվները տարածաշրջանից դուրս բերելու համար
ՄիջազգայինՍաուդացի գործարարները միջոցներ են փնտրում իրենց ակտիվները թագավորությունից դուրս բերելու և տարածաշրջանում տեղաբաշխելու համար, որպեսզի չհայտնվեն երկրի հակակոռուպցիոն խորհրդի տեսադաշտում:
Ինչպես հաղորդում է Independent-ը, սաուդացի միլոնատերերն ու միլիարդատերերն արդեն ակտիվ բանակցություններ են վարում բանկերի, մենեջերական ընկերությունների, ֆինանսական խորհրդատուների և ներդրող խմբերի հետ, որպեսզի արտերկիր տեղափոխեն իրենց ակտիվներն ու կանխիկ գումարները:
Այս իրարանցման համար պատճառ է ծառայել թագավոր Մուհամադ իբն Սալման ալ-Սաուդի նոր հրահանգը, որի շրջանակներում հակակոռուպցիոն խուրհուրդը ձերբակալել է երկրի 40-ից ավել բարձրաստիճան պաշտոնյաներին` այդ թվում և արքայազներին: